Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 112:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող օրհնյալ լինի անունը Տիրոջ Այսուհետև մինչև հավիտյան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա զավակը պիտի զորավոր լինի երկրի վրա. ուղիղների ցեղը պիտի օրհնվի։ |
Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
Աբրահամի մահից հետո Աստված օրհնեց նրա որդուն՝ Իսահակին։ Իսահակը բնակվեց Տեսիլքի ջրհորի մոտ։
Անիրավ մարդուն երաշխիք կանգնողը անպատիժ չի մնա։ Իսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանա։
Անարատը ժառանգություն պիտի թողնի թոռներին, ամբարիշտների հարստությունը արդարները պիտի գանձեն։
Ես նրանց կտամ մեկ այլ սիրտ ու ճանապարհ՝ հանապազ երկնչելու ինձնից իրենց բարօրության համար, իսկ իրենցից հետո՝ իրենց որդիների բարօրության համար։
Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։