ՍԱՂՄՈՍՆԵՐ 108:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան մեղավո՛ր համարիր, Եվ սատանան թող կանգնի նրա աջ կողմում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որ քո սիրելիներն ազատվեն, թող քո աջը փրկի, և պատասխա՛ն տուր ինձ։ |
Դրանից հետո դուք դիմե՛ք ձեր աստվածներին, իսկ ես՝ Տիրոջը՝ իմ Աստծուն։ Այն աստվածը, որ հրով կպատասխանի, նա՛ է Աստվածը»։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ասելով. «Ճիշտ խոսք ասացիր»։
Նրանք առան իրենց տրված զվարակը և այդպես արեցին. նրանք առավոտից մինչև կեսօր դիմելով Բահաղին՝ ասում էին. «Լսի՛ր մեզ, Բահա՜ղ, լսի՛ր մեզ»։ Բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան։ Նրանք ցատկոտում էին իրենց կառուցած զոհասեղանի շուրջը։
Երբ երեկոն մոտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչև զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ թեզբացի Եղիան խոսեց Գարշելիքի մարգարեների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեք, հիմա ես եմ իմ ողջակեզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։
Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխոսած՝ պիտի ասեմ. “ի՞նչ եք ուզում”։
«Կանչի՛ր ինձ, և ես պատասխան կտամ քեզ, կպատմեմ քեզ մեծամեծ ու զորավոր բաների մասին, որ դու չգիտես»։
Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք»։
Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։
Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Բենիամինի մասին ասաց. «Տիրոջ սիրելին ապահով թող ապրի. Աստված նրան հովանի թող լինի ամեն օր, և Նա նրա ուսերին կհանգստանա»։
Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ՝ այսուհետև հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝