Տեսնենք քո ընտրյալների քաղցրությունը, Ուրախանանք քո ազգի ուրախությամբ Ու փառավորվենք քո ժառանգությամբ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուղիղ ճանապարհով նրանց առաջնորդեց, Որ գնան իրենց բնակության քաղաքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեր հայրերը Եգիպտոսում չհասկացան քո հրաշքները, չհիշեցին քո մեծ ողորմությունը և քեզ հակառակվեցին ծովի մոտ՝ Կարմիր ծովի մոտ։ |
Տեսնենք քո ընտրյալների քաղցրությունը, Ուրախանանք քո ազգի ուրախությամբ Ու փառավորվենք քո ժառանգությամբ։
Գերեվարվածների հեծեծանքը թող հասնի քեզ, Քո բազկի զորությամբ պահպանի՛ր սպանվածների որդիներին։
Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները արդարության կապված կլինեն, չեն ամաչելու։ Իսկ անմիտները, որ թշնամություն են ցանկանում, և ամբարշտությամբ ատեցին իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության։
Նրանք անկարող եղան մտածել և իմանալ, որովհետև նրանց աչքերը՝ տեսնելու համար և նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան։
Տիրոջ ողորմությունը պիտի հիշեմ, Տիրոջ մեծագործությունը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տերն է հատուցելու մեզ։ Տերն Իսրայելի տան բարերար դատավորն է, որ իր ողորմածությամբ և իր մեծ արդարությամբ վարձատրելու է մեզ։
այնպես որ «Ինչքան էլ որ նայեն, չեն տեսնի, ինչքան էլ որ լսեն, չեն հասկանա... որով դարձի չեն գա, որ ներվի նրանց» (Ես. 6.9-10)։
Ուստի հիշեցե՛ք, որ մի ժամանակ դուք հեթանոս էիք մարմնով, որ անթլփատություն է կոչվում՝ մարմնի վրա ձեռքով կատարված թլփատության համեմատ,
Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատվիրում եմ, որ կատարես այս բաները։
Քառասուն տարի նա ձեզ տարավ անապատով։ Ո՛չ ձեր զգեստները հնացան, ո՛չ ձեր ոտքերի կոշիկները մաշվեցին։