ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր գավառներից հավաքեց նրանց՝ Արևելքից և արևմուտքից, հյուսիսից և ծովից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանի՜ իրավունքը պահողներին և ամեն ժամանակ արդարություն անողներին։ |
Մենք ամենքս պիղծ դարձանք, և մեր ամբողջ արդարությունը դաշտանի շորերի նմանվեց, մեր անօրենությունների պատճառով մենք ամենքս տերևի նման ցած թափվեցինք. հողմերը քշեցին մեզ։
Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ եք տալիս անանուխի, փեգենայի և ամեն տեսակ բանջարեղենի, բայց զանց եք անում Աստծու արդարությունն ու սերը. այս բաները պետք էր անել, բայց մյուսները զանց չանել։
հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք, պատիվ ու անմահություն են փնտրում,
«Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, և պահի՛ր նրա պատգամները և նրա օրենքները, նրա պատվիրաններն ու նրա կանոնները քո կյանքի բոլոր օրերին։
Իսկ ով աչքերը հառած է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ է հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ կատարում է. նա իր արածի մեջ երանելի կլինի։
Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իշխանություն ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։
Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծու աթոռի առաջ և զօր ու գիշեր պաշտում են նրան իր սրբարանի մեջ։ Եվ նա, որ նստում է աթոռի վրա, բնակվում է նրանց մեջ։