Չլինի թե ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ և նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու զոհեր մատուցեն նրանց աստվածներին և հրավիրեն քեզ, ու ուտես նրանց զոհերից։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, Եվ փրկեց նրանց իրենց վշտերից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց նրանք կպան Բել-Փեգովրին և մեռածների զոհերը կերան |
Չլինի թե ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ և նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու զոհեր մատուցեն նրանց աստվածներին և հրավիրեն քեզ, ու ուտես նրանց զոհերից։
Գտա Իսրայելին, ինչպես խաղող անապատում, և տեսա նրանց հայրերին՝ որպես վաղահաս պտուղ թզենու վրա։ Նրանք մտան Բելփեգովր և համոթ իրենց օտարացան, և գարշությունները դարձան սիրելի։
Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով մոլորեցրին Իսրայելի որդիներին, որոնք հանուն Փոգովրի շեղվեցին Տիրոջից և արհամարհեցին նրա խոսքը, և Տիրոջ ժողովրդի վրա պատուհաս եկավ։
Զոհ մատուցեցին դևերին և ոչ թե Աստծուն, կուռքերին, որոնց չէին ճանաչում, որոնք նոր էին ու ժամանակավոր, և որոնց չէին ճանաչում ձեր հայրերը։
Ձեր աչքերը տեսան, թե ինչ արեց Տերը Բելփեգովրին, երբ Տերը՝ մեր Աստվածը, ձեր միջից վերացրեց նրանց, ովքեր պաշտեցին Բելփեգովրին,
Մի՞թե քիչ է մեզ համար Փոգովրի մեղքը, որից մինչև հիմա չենք մաքրվել, և որի համար Տիրոջ ժողովրդի վրա հարվածներ եկան։
Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մոտ կա վարդապետությունը Բաղաամի՝ այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղեցնել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված միս ուտեն և պոռնկանան։