Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 105:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ իրենց թշնամիները նեղեցին նրանց, Եվ խեղճացան նրանց ձեռքերի ներքո։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նա հիշեց իր սուրբ խոսքը և իր Աբրահամ ծառային։ |
Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
Հիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որոնց քո անձով երդվեցիր, խոսեցիր նրանց հետ՝ ասելով. “Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ ձեր սերունդը”։ Եվ այն երկիրը, որ խոստացար տալ նրանց զավակներին, թող հավիտյան տիրեն դրան»։
Ճշմարտություն կտա Հակոբին, ողորմություն՝ Աբրահամին, ինչպես երդվեց մեր հայրերին հին օրերում։
Հիշի՛ր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որոնց երդվեցիր քո անունով։ Մի՛ նայիր այդ ժողովրդի խստությանը, ամբարշտությանն ու մեղքերին։
Ոչ թե քո արդար լինելու և քո սրտի մաքրության համար ես մտնում նրանց երկիրը՝ ժառանգելու այն, այլ այդ ազգերի անօրենության համար է Տերը՝ քո Աստվածը, ոչնչացնում նրանց քո առջևից, որպեսզի հաստատի այն ուխտը, որ երդվել է Տերը մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։