Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 9:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Հիշի՛ր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որոնց երդվեցիր քո անունով։ Մի՛ նայիր այդ ժողովրդի խստությանը, ամբարշտությանն ու մեղքերին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Հիշի՛ր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, և ուշադրություն մի՛ դարձրու այս ժողովրդի համառությանը, անօրենությանն ու մեղքին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 9:27
19 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Տերը կործանեց շրջակայքի բոլոր քաղաքները, հիշեց Աբրահամին և փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, որտեղ Ղովտն էր բնակվում։


Տիրոջը հուսաց Իսրայելը Այսուհետև մինչև հավիտյան։


Մեր հին մեղքերը մի՛ հիշիր, Թող շուտով մեզ հասնի ողորմությունդ, Տե՛ր, Որովհետև շատ աղքատացանք։


Երբ Տերը՝ քո Աստվածը, քեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների, հեբուսացիների, փերեզացիների ու գերգեսացիների երկիրը, որ քո հայրերին խոստացավ տալ քեզ, որ կաթ ու մեղր է բխեցնում, այս ամսին այդ ծեսը կանես։


Արդ, կգնաս և կհավաքես Իսրայելի որդիների ավագանուն ու կասես նրանց. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. “Այցելեցի ձեզ և տեսա այն ամենը, ինչ որ պատահում է ձեզ հետ Եգիպտոսում։


Եվ ասաց նրան. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածն ու Հակոբի Աստվածը»։ Մովսեսը շրջեց իր դեմքը, քանի որ երկնչում էր ուղիղ նայել Աստծուն։


Հիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որոնց քո անձով երդվեցիր, խոսեցիր նրանց հետ՝ ասելով. “Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ ձեր սերունդը”։ Եվ այն երկիրը, որ խոստացար տալ նրանց զավակներին, թող հավիտյան տիրեն դրան»։


Արդարը մտաբերում է ամբարիշտների սիրտը, և չարիքներն ապականում են ամբարիշտներին։


Քո անվան համար մեղմի՛ր բարկությունդ, կորստյան մի՛ մատնիր քո փառքի աթոռը. հիշի՛ր, մի՛ խզիր քո ուխտը, որ կապել ես մեզ հետ։


Այն օրերին ու այն ժամանակ,- ասում է Տերը,- Իսրայելի մոտ անօրենություն պիտի փնտրեն, բայց այլևս այն չի լինելու, պիտի փնտրեն նաև Հուդայի մեղքերը, բայց չեն գտնելու, քանզի ես երկրի վրա քավություն պիտի տամ նրանց անիրավություններին»։


Ես էլ կհիշեմ Հակոբին, Իսահակին և Աբրահամին տված իմ խոստումը, կհիշեմ նաև այն երկիրը,


Ես կհիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, երբ բոլոր հեթանոս ժողովուրդների աչքի առաջ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ ստրկության բնակավայրից, որպեսզի լինեմ նրանց Աստվածը, քանզի ես եմ Տերը»։


Տիրոջ առջև աղոթք անելով՝ ասացի. “Տե՛ր, Տե՛ր, աստվածների՛ թագավոր, մի՛ կոտորիր քո ժողովրդին ու քո բաժինը, որին փրկեցիր քո մեծ զորությամբ, որին դուրս բերեցիր Եգիպտոսից քո մեծ զորությամբ և կարող ձեռքով ու բարձր բազկով։


Չլինի այնպես, որ այն երկրի բնակիչները, որտեղից դուրս բերեցիր մեզ, ասեն. “Քանի որ Տերը չկարողացավ նրանց տանել այն երկիրը, որ խոստացել էր նրանց, և քանի որ Տերն ատում էր նրանց, դուրս բերեց նրանց, որպեսզի կոտորի անապատում”։


Իմ տերը այդ դաժան Նաբաղի արարքն իր սրտին մոտ թող չընդունի, քանի որ ինչպես իր անունն է, այնպես էլ ինքն է։ Նրա անունը Նաբաղ է, ուրեմն անզգամությունն իր հետ է։ Ես՝ քո աղախինը, քո ուղարկած ծառաներին չեմ տեսել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ