Հակոբը շարունակեց իր ճանապարհը։ Հայացքը բարձրացրեց և տեսավ Աստծու բանակը բանակած։ Նրան ընդառաջ եկան Աստծու հրեշտակները։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կորյունները մռնչում են ու հափշտակում Եվ Աստծուց են խնդրում իրենց կերակուրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյանե՛ր, որ կատարում եք նրա կամքը։ |
Հակոբը շարունակեց իր ճանապարհը։ Հայացքը բարձրացրեց և տեսավ Աստծու բանակը բանակած։ Նրան ընդառաջ եկան Աստծու հրեշտակները։
Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
Իսկ Միքիան ասաց. «Այդպես չէ։ Լսե՛ք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը, որ նստած էր իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը կանգնած էին նրա աջ ու ձախ կողմերում։
և ասաց. «Դու ես միակ Տերը, դու ստեղծեցիր երկինքն ու երկինքների երկինքը՝ իր ողջ կարգով, երկիրը՝ իր ողջ կարգով, և ամեն ինչ որ նրանում է, ծովը և ամեն ինչ որ նրա մեջ է, դու կենդանություն ես տալիս բոլորին, և քեզ երկրպագում են երկնքի զորքերն ու քեզ փառավորում երկինքների երկինքը,
Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղեցնողներին և նրանց, ովքեր Օրենքի դեմ են գործում,
Եվ հանկարծակի այդ հրեշտակի հետ երևաց երկնային զորքերի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում.
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։
Նա ասաց. «Ես Տիրոջ զորքի զորավարն եմ և նոր եկա»։ Հեսուն երեսնիվայր գետնին ընկավ, երկրպագեց և ասաց նրան. «Տե՛ր, ի՞նչ հրաման կտաս քո ծառային»։