ՈՎՍԵԵ 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տո՛ւր նրանց, Տե՛ր. ի՞նչ պիտի տաս նրանց. տո՛ւր նրանց անորդի արգանդ ու ցամաքած ստինքներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տո՛ւր նրանց, Տե՛ր. ի՞նչ ես տալու նրանց. տո՛ւր նրանց վիժող արգանդ և ցամաք ստինքներ։ |
Ինչպես որ տեսա Եփրեմին, որսի դեմ տվեցին իրենց որդիներին, և Եփրեմն սկսեց իր որդիներին խոցոտման հանել։
Հիվանդացան Եփրեմի արմատները, չորացան և այլևս պտուղ չեն տա, քանի որ թեպետ և ծնեն, անզավակ կդարձնեմ նրանց որովայնների ցանկալի պտուղները»։
Բայց այն օրերին վա՜յ հղիներին և ստնտուներին, որովհետև մեծ տագնապ պիտի լինի երկրի վրա և բարկություն՝ այս ժողովրդի հանդեպ։
որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ “Երանի՜ չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և կրծքով չսնեցին”։
Կարծում եմ, որ նրանց վիճակը լավագույնն է. բայց ներկա վտանգի պատճառով ավելի լավ է, որ մարդ մնա այնպես, ինչպես որ է։
Անիծյալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը։