17 Բայց վա՜յ հղիներին ու ստնտուներին այդ օրերին։
17 Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այն օրերին։
որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ “Երանի՜ չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և կրծքով չսնեցին”։
Գթասիրտ կանանց ձեռքերը եփեցին իրենց մանուկներին, որոնք իմ ժողովրդի դստեր կործանման ժամանակ նրանց համար կերակուր դարձան։
Բայց այն օրերին վա՜յ հղիներին և ստնտուներին, որովհետև մեծ տագնապ պիտի լինի երկրի վրա և բարկություն՝ այս ժողովրդի հանդեպ։
Տո՛ւր նրանց, Տե՛ր. ի՞նչ պիտի տաս նրանց. տո՛ւր նրանց անորդի արգանդ ու ցամաքած ստինքներ։
և ասացին նրան. «Լսո՞ւմ ես, թե ի՛նչ են ասում դրանք»։ Հիսուսն ասաց նրանց. «Այո՛, դուք չե՞ք կարդացել, թե՝ “Երեխաների ու ծծկերների բերանով օրհնությունը կատարեցիր” (Սաղ. 8.3)»։
և ով արտի մեջ լինի, թող հետ չդառնա՝ իր վերնազգեստը վերցնելու։
Աղոթե՛ք, որ այն ձմեռ ժամանակ չպատահի։