ՈՎՍԵԵ 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պինդ բռնվեց հրեշտակի դեմ և հզորացավ։ Լաց եղան ու փնտրեցին ինձ և գտան ինձ իմ տանը. այնտեղ պատմվեց նրանց, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մենամարտեց հրեշտակի հետ և հաղթեց, լացեց և աղաչեց նրան։ Բեթելում գտավ նրան և այնտեղ խոսեց նրա հետ, |
Հակոբը հարցրեց. «Հայտնի՛ր ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը», և օրհնեց նրան։
Աստված երևաց Հակոբին, երբ նա Լուզում էր և նոր էր վերադարձել Ասորիների Միջագետքից. օրհնեց նրան
Եվ Աստված նորից ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, առաքեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ հավիտենական անունը, որով կհիշեք ինձ սերնդեսերունդ։
Ես եմ Տերը՝ Աստված. սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ առաքինությունը՝ կուռքերին»։