Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 28:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Հակոբը քնից զարթնեց ու ասաց. «Տերն այստեղ է, իսկ ես չգիտեի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Հակոբը զարթնեց իր քնից և ասաց. «Իրապես Տերն այստեղ է, և ես չգիտեի»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 28:16
14 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ զորավարն ասաց Հեսուին. «Ոտքերիցդ հանի՛ր կոշիկները, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»։ Եվ Հեսուն այդպես արեց։


Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։


Եվ ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին։ Կոշիկներդ հանի՛ր ոտքերիցդ, որովհետև կանգնածդ վայրը սուրբ տեղ է»։


Տերը խոսում է մի անգամ, և երկրորդ անգամ՝ երազի միջոցով


Եթե ինձանից վեր բարձրանա, չեմ տեսնի, իսկ եթե կողքովս անցնի, այդպես էլ չեմ իմանա։


Իրեն՝ Զորությունների Տիրո՛ջը, սրբացրե՛ք, թող ձեր վախը նա՛ լինի։


Թող օրհնեն նրան երկինքն ու երկիրը, Ծովերը և նրանց մեջ բոլոր լողացողները։


Երբ Տերը տեսավ, որ մոտենում է տեսնելու, մորենու միջից ձայն տվեց նրան ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա ասաց. «Ի՞նչ է»։


Երբ Հեսուն Երիքովում էր, բարձրացնելով իր աչքերը՝ տեսավ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար։ Հեսուն մոտեցավ և ասաց նրան. «Մեզնի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։


Սողոմոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Սիոնում գտնվող Տիրոջ Ուխտի տապանակի դեմ հանդիման, զոհասեղանի առջև, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց և մեծ խրախճանք սարքեց իր և իր բոլոր ծառաների համար։


Ասացի. «Դու ես Տերը՝ իմ Աստվածը, Ակա՛նջ դիր, Տե՜ր, աղոթքիս ձայնին»։


Ահա թե ինչու արթնացա ու նայեցի, և իմ քունն ինձ համար քաղցրացավ»։


Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ