Եվ Կահաթի տոհմից ու Կորխի տոհմից ղևտացիները վեր կացան ու բարձր ձայնով օրհնեցին Տիրոջը՝ Աստծուն։
ՆԵԵՄԻԱ 9:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եզրասը, Հովսեդեկի որդի Հեսուն, Կադմելի որդիները, Սարեբիայի որդի Սաքանիան և Անանիայի որդիները կանգնեցին ղևտացիների ամբիոնում և բարձրաձայն գոչեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ բարձր տեղի վրա կանգնել էին ղևտացիներ Հեսուն, Բանին, Կադմիելը, Սաբանիան, Բունին, Սարաբիան, Բանին և Քենանին և բարձր ձայնով աղաղակում էին իրենց Տեր Աստծուն։ |
Եվ Կահաթի տոհմից ու Կորխի տոհմից ղևտացիները վեր կացան ու բարձր ձայնով օրհնեցին Տիրոջը՝ Աստծուն։
Նրա կողքին նորոգում էին ղևտացիները, Բանեի որդի Հռայումը, նրա կողքին՝ Ասաբիան՝ Կեիլայի շրջակայքի կեսի իշխանը,
Եզրաս քահանան և դպիրը կանգնած էր փայտե բեմի վրա, իսկ նրա կողքին՝ աջ կողմում, կանգնած էին Մատաթիասը, Սամեասը, Անանիասը, Ուրիան, Քեղկիան և Մասիան, իսկ ձախ կողմում՝ Փադիասը, Միսայելը, Մելքիասը, Ասամը, Սաբդանան, Զաքարիան և Մոսոլամը։
Հեսուն, Բանեասն ու Սարաբիասը ժողովրդին բացատրում էին Օրենքը, իսկ ժողովուրդը կանգնած էր իր տեղում։
Ղևտացիներ Հեսուն և Կադմիելն ասացին. «Եղբայրնե՛ր, հավիտյանս հավիտենից օրհնեցե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և թող օրհնյալ լինի Տիրոջ փառքը, ավելի բարձր, քան ամեն մի օրհնություն և գոհություն»։ Եզրասն սկսեց օրհնել Տիրոջը՝ Աստծուն,
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Տե՛ր, սիրտս չհպարտացավ, Եվ աչքերս չխրոխտացան. Մեծամեծների հետ ես չքայլեցի, Ոչ էլ նրանց հետ, ովքեր գերազանց էին ինձնից։
Ասափի՝ իմաստության երգ Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դրեք իմ օրենքներին, Ակա՛նջ արեք իմ բերանի խոսքերին։
ու թեև ասացի, թե պիտի կանչեմ ու աղաղակեմ, սակայն նա փակել ու կապանք է դրել, որ աղոթքներս իրեն չհասնեն։
Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, սա նրանց իբրև մեղք մի՛ համարիր»։ Եվ այս ասելուց հետո հոգին ավանդեց։