Տերն Իսրայելին փրկիչ տվեց. Իսրայելն ազատվեց ասորիների ձեռքից, և Իսրայելի որդիներն ապրեցին իրենց բնակավայրերում, ինչպես և նախկինում։
ՆԵԵՄԻԱ 9:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու էլ նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, և նեղեցին նրանց։ Ապա իրենց նեղության ժամանակ աղաղակեցին քեզ, և դու երկնքից լսեցիր նրանց և բազում գթությամբ ու ողորմությամբ փրկեցիր նրանց և ազատեցիր նրանց իրենց նեղողների ձեռքից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դու նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք նեղացրին նրանց։ Եվ իրենց նեղության ժամանակ քեզ աղաղակեցին, և դու լսեցիր երկնքից և քո մեծ ողորմության համաձայն դու նրանց ազատարարներ տվեցիր, որոնք նրանց ազատեցին իրենց թշնամիների ձեռքից։ |
Տերն Իսրայելին փրկիչ տվեց. Իսրայելն ազատվեց ասորիների ձեռքից, և Իսրայելի որդիներն ապրեցին իրենց բնակավայրերում, ինչպես և նախկինում։
Տերը չէր ուզում, որ Իսրայելի զավակները բնաջնջվեն երկնքի ներքո, ուստի Հովասի որդի Հերոբովամի ձեռքով փրկեց նրանց։
Իսրայելի ամբողջ սերունդը մերժեց Տիրոջը։ Տերը նրանց չարչարեց և ավարառուների ձեռքը մատնեց, մինչև որ նրանց իր երեսից հեռու վանեց։
Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին և սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իր սրբության տան մեջ, չխնայեց նաև Սեդեկիային, չողորմեց նրանց կույս աղջիկներին և նրանց ծերերին. բոլորին մատնեց թշնամիների ձեռքը։
դու քո բազում գթության և ողորմության պատճառով չլքեցիր և չցրեցիր նրանց անապատում և նրանցից չհեռացրիր ամպի սյունը, որ առաջնորդում էր նրանց ցերեկը, և ոչ էլ հրի սյունը, որ գիշերը լուսավորում էր նրանց ճանապարհը, որով գնում էին։
Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։
Եվ կելնեն փրկվածները Սիոն լեռից՝ վրեժ լուծելու Եսավի լեռից. և Տիրոջն է լինելու արքայությունը»։
Եվ երբ Տերը նրանց համար դատավորներ վեր հանեց, Տերն այդ դատավորների հետ էր և նրանց փրկում էր թշնամիների ձեռքից դատավորների կենդանության բոլոր օրերին, որովհետև Տերը նրանց կարեկցում էր պաշարողների և չարչարողների երեսից նրանց կրած հեծության համար։