Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՆԵԵՄԻԱ 7:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանք եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Ազարիայի, Դայելմիայի, Նայեմանիի, Մարտեքուի, Բելմանի, Մատատփարաթի, Եզրասի, Բագուիի, Նավումի, Բարանայի և Մոփրայի հետ։ Իսրայելի ժողովրդի տղամարդիկ էին.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Ազարիայի, Ռաամիայի, Նաեմանիի, Մուրթքեի, Բաղասանի, Մասփարաթի, Բագուեի, Նավումի և Բաանայի հետ։ Այս է Իսրայելի ժողովրդի մարդկանց թիվը.

Տես գլուխը



ՆԵԵՄԻԱ 7:7
15 Խաչաձեւ Հղումներ  

Զորաբաբելի հետ վերադարձան Հեսուն, Նեեմիան, Սարեասը, Հռեիլիասը, Մարդոքեոսը, Բալասանը, Մասփարը, Բագուարը, Հռեումը և Բաանան։ Այս է Իսրայելի որդիների մարդահաշիվը.


Այն ժամանակ Սաղաթելի որդի Զորաբաբելն ու Հովսեդեկի որդի Հեսուն ոտքի ելան և սկսեցին շինել Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը։ Աստծու մարգարեները, նրանց հետ միաբանելով, օգնում էին նրանց։


Սրանք են երկրի իշխանները, քահանաները, ղևտացիները, նաթանացիները և Սողոմոնի ծառաների որդիները, որոնք բնակվեցին Երուսաղեմում։


Սրանք են այն քահանաներն ու ղևտացիները, որոնք եկան Սաղաթիելի որդի Զորաբաբելի և Հովսեդեկի որդի Հեսուի հետ. Սարայիան, Երեմիան, Եզրասը,


Հովակիմը ծնեց Եղիասիբին, Եղիասիբը՝ Հովադեին,


Հեսուի օրերին սրանք էին քահանաների և նրանց եղբայրների առաջնորդները։


Երբ գինին խմեց, ինձ ասաց. «Ինչո՞ւ է քո դեմքը տխուր ու տրտում. դրա պատճառը ոչ այլ ինչ է, եթե ոչ քո սրտի չարությունը»։ Ես սաստիկ վախեցա


«Սրանք են Իսրայելի այն որդիների անունները, որոնք վերադարձան բաբելացիների Նաբուքոդոնոսոր թագավորի տարած գերությունից և եկան Երուսաղեմ ու Հուդայի երկիր՝ յուրաքանչյուրն իր քաղաքը։


Փորոսի որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու,


Նրանց չորսի թևերը տարածված էին վերևից. յուրաքանչյուր երկուսն իրար էին կցված, և երկուսը վերևից ծածկում էին իրենց մարմինները։


Դարեհ արքայի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսին, որ ամսվա առաջին օրն էր, Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեի միջոցով և ասաց. «Խոսի՛ր Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու, և Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու հետ և ասա՛.