Երբ Դավիթը Մաանայիմ հասավ, Նաասի որդի Վեսբին՝ Ամովնի որդիներից՝ Ռաբաթից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռոգելիմից,
ՆԵԵՄԻԱ 7:63 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանաներից՝ Եբերայի որդիները, Ակովմի որդիները և Ելիսայի որդիները, որը կնության էր առել Բերզելե Գաղաադացու դուստրերից և կոչվել նրա անունով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ քահանաներից՝ Աբայիայի որդիները, Ակկուսի որդիները, Բերզելիի որդիները, որ գաղաադացի Բերզելիի դուստրերից կին առնելով՝ նրանց անունով կոչվեցին։ |
Երբ Դավիթը Մաանայիմ հասավ, Նաասի որդի Վեսբին՝ Ամովնի որդիներից՝ Ռաբաթից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռոգելիմից,
Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմությո՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների մեջ լինեն, որովհետև նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։
Նրանց կողքին աշխատում էին Մասիզեբելի որդի Բարաքի որդի Մոսոլամը, իսկ սրանց կողքին՝ Բաանի որդի Սադովկը։
Դալաայի որդիները, Բուայի որդիները, Տուբիայի որդիները և Նեկովդայի որդիները՝ վեց հարյուր քառասուներկու հոգի։
Սրանք ազգահամարի գրի մեջ փնտրեցին իրենց անունները, բայց չգտնվեց։ Ուստի մերժվեցին քահանայությունից։