Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 7:63 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

63 Եվ քահանաներից՝ Աբայիայի որդիները, Ակկուսի որդիները, Բերզելիի որդիները, որ գաղաադացի Բերզելիի դուստրերից կին առնելով՝ նրանց անունով կոչվեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

63 Քահանաներից՝ Եբերայի որդիները, Ակովմի որդիները և Ելիսայի որդիները, որը կնության էր առել Բերզելե Գաղաադացու դուստրերից և կոչվել նրա անունով։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 7:63
8 Խաչաձեւ Հղումներ  

Հենց որ Դավիթը հասավ Մանայիմ, Ամմոնի որդիներից Նաասի որդի Սոբին՝ Ռաբբայից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռովգելիմից,


Բայց գաղաադացի Բերզելիի որդիներին բարությո՛ւն արա, որ լինեն քո սեղանից ուտողների հետ, որովհետև նրանք ինձ հետ այդպես վարվեցին, երբ ես փախչում էի քո եղբայր Աբիսողոմից։


Կոսը Ենոբի ու Սոբեբայի և Հարումի որդի Ահարհելի տոհմերի հայրն էր։


Նրանց մոտ նորոգեց Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը. նրանց մոտ նորոգեց Մասիզեբելի որդի Բարաքիայի որդի Մեսուղամը. նրանց մոտ նորոգեց Բաանայի որդի Սադովկը։


Դաղայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները՝ վեց հարյուր քառասուներկու հոգի։


Սրանք որոնեցին իրենց ազգաբանության գիրքը, բայց չգտան, այդ պատճառով էլ նրանց զրկեցին քահանայությունից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ