Քաղաքում մնացած մարդկանց, Բաբելոնի արքային հանձնվելիք փախստականներին և մնացած խառնիճաղանջ ամբոխին Նաբուզարդան դահճապետը քշեց տարավ։
ՆԵԵՄԻԱ 7:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Սրանք են Իսրայելի այն որդիների անունները, որոնք վերադարձան բաբելացիների Նաբուքոդոնոսոր թագավորի տարած գերությունից և եկան Երուսաղեմ ու Հուդայի երկիր՝ յուրաքանչյուրն իր քաղաքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Սրանք են գավառի բնակիչները, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի գերեվարությունից եկել և վերադարձել են Երուսաղեմ և Հրեաստան՝ ամեն մարդ իր քաղաքը, |
Քաղաքում մնացած մարդկանց, Բաբելոնի արքային հանձնվելիք փախստականներին և մնացած խառնիճաղանջ ամբոխին Նաբուզարդան դահճապետը քշեց տարավ։
Թող հայտնի լինի թագավորիդ, որ մենք, գնալով Հուդայի երկիրը՝ Երուսաղեմ քաղաքը, տեսանք, որ ընտիր քարերով շինում էին Տիրոջ՝ մեծ Աստծու տաճարը, փայտե գերաններ էին դնում պատերի մեջ, և նրանց ձեռքում գործը հաջողությամբ առաջ էր գնում։
Եվ ինձ ասացին. «Գերությունից փրկվածներն այնտեղ՝ իրենց երկրում, մեծ նեղության և նախատինքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները դեռ քանդված և ավերված են, նրա դարպասներն՝ հրկիզված»։
Նրանք եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Ազարիայի, Դայելմիայի, Նայեմանիի, Մարտեքուի, Բելմանի, Մատատփարաթի, Եզրասի, Բագուիի, Նավումի, Բարանայի և Մոփրայի հետ։ Իսրայելի ժողովրդի տղամարդիկ էին.