Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 7:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Աստված ինձ թելադրեց, և ժողովի կանչեցի ազնվականներին, իշխաններին ու ժողովրդին և գտա ազգահամարի գիրը, որի մեջ արձանագրվել էին գերությունից առաջին վերադարձողները։ Այնտեղ այսպես էր գրված.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ Աստված իմ սրտի մեջ դրեց, որ ժողովեմ իշխաններին, զորականներին և ժողովրդին, որ արձանագրվեն, և ազգաբանության մի գիրք գտա առաջին անգամ գերությունից եկողների մասին, և նրանում գրված էր.

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 7:5
15 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց անունները փնտրվեցին ազգահամարի գրքում, բայց չգտնվեցին, ու նրանց զատորոշեցին քահանաներից։


Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։


Աստված թող բարությամբ հիշի ինձ այն ամենի համար, որ արեցի ողջ ժողովրդի նկատմամբ։


Աստված թող հիշի Տուբիայի և Սանաբաղատի նենգությունը, որ չարիք նյութեցին իմ նկատմամբ և ստիպեցին սուտ մարգարեանալ, որպեսզի զարհուրեցնեն և վախեցնեն ինձ։


Որովհետև քաղաքը մեծ է և ընդարձակ, իսկ ժողովուրդը՝ սակավաթիվ, և բոլոր տները դեռ չեն կառուցվել»։


Սրանք ազգահամարի գրի մեջ փնտրեցին իրենց անունները, բայց չգտնվեց։ Ուստի մերժվեցին քահանայությունից։


քանզի Տերն է տալիս իմաստությունը, և նրա երեսից են ճառագում գիտությունն ու հանճարը,


ճանաչի՛ր նրան քո բոլոր ճանապարհներին, որ նա ուղղի քո ճանապարհները և քո ոտքը չսայթաքի։


Բայց Աստծու շնորհով այն եմ, ինչ եմ, և ինձ տրված նրա շնորհն անարդյունք չանցավ. ընդհակառակը, նրանց բոլորից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։


չենք մտածում, թե կարող ենք մեր ուժերով ինչ-որ բան անել, այլ Աստծուց է մեր կարողությունը։


Գոհություն Աստծուն, որ ձեզ համար նույն փութաջանությունը դրեց նաև Տիտոսի սրտում։


Դրա համար աշխատում ու պայքարում եմ՝ նրա ուժի համեմատ, որ գործում է իմ մեջ զորությամբ։


Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբվեք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ