Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՆԵԵՄԻԱ 7:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Որովհետև քաղաքը մեծ է և ընդարձակ, իսկ ժողովուրդը՝ սակավաթիվ, և բոլոր տները դեռ չեն կառուցվել»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սակայն քաղաքն ընդարձակ և մեծ էր, իսկ միջի ժողովուրդը քիչ էր, և տներ չէին շինված։

Տես գլուխը



ՆԵԵՄԻԱ 7:4
7 Խաչաձեւ Հղումներ  

Ժողովրդի իշխանները նստեցին Երուսաղեմում ու վիճակ գցեցին, որ տասից մեկը, ում էլ ընկնի վիճակը, մնա սուրբ քաղաք Երուսաղեմում, իսկ մնացյալ ինը գնան մյուս քաղաքները։


Ժողովուրդն օրհնեց այն մարդկանց, որ ընտրվեցին՝ բնակվելու Երուսաղեմում։


Նրանց ասացի. «Մինչև արևի ծագելը դարպասները մի՛ բացեք, և մինչ բոլորն արթուն կհսկեն, դռները թող փակվեն և սողնակները գցվելով ամրացվեն։ Դռների պահապանները թող Երուսաղեմի բնակիչներից կարգվեն, յուրաքանչյուրը՝ իր դիտակետում, յուրաքանչյուրը՝ իր տան դիմաց։


Աստված ինձ թելադրեց, և ժողովի կանչեցի ազնվականներին, իշխաններին ու ժողովրդին և գտա ազգահամարի գիրը, որի մեջ արձանագրվել էին գերությունից առաջին վերադարձողները։ Այնտեղ այսպես էր գրված.


Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։


Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։