Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՆԵԵՄԻԱ 6:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այն օրերին Հուդայի ազնվականների կողմից շատ նամակներ էին ուղարկվում Տոբիային, Տոբիան էլ նրանց էր ուղարկում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այն օրերին Հուդայի ազնվականները նաև շատ նամակներ էին գրում, որ ուղարկվում էին Տուբիային. Տուբիայից էլ նրանց էին գալիս։

Տես գլուխը



ՆԵԵՄԻԱ 6:17
8 Խաչաձեւ Հղումներ  

Լսեցի, որ Եղիասիբ մեծ քահանայի որդի Հովիդիայի որդիներից մեկի կինը Սանաբաղատի դուստրն է, և նրան հալածելով՝ հեռացրի ինձանից։


Սրանից առաջ Եղիասիբ քահանան էր նշանակված մեր Աստծու տան գանձատան վրա։ Նա Տուբիային տեղ տվեց


Նրանց կողքին իրենց տեղն էին գրավել թեկուացիները, բայց քաղաքի ազնվականներն իրենց մասնակցությունը չբերեցին նրանց աշխատանքին։


Խորհեցի իմ մտքում և ապա հանդիմանեցի ազնվականներին ու իշխաններին՝ ասելով. «Դո՞ւք եք, որ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից»։ Ապա հրամայեցի մեծ ժողով գումարել


Երբ մեր բոլոր թշնամիները լսեցին, մեզ շրջապատող բոլոր հեթանոսները վախեցան, և նրանց վրա մեծ ահ ու երկյուղ ընկավ. հասկացան, որ մեր գործի հաջողությունն Աստծուց էր։


Քանի որ նրանց միջև մոտիկ ազգակցություն կար, որովհետև նա Երայի որդի Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Հովնաթանը կնության էր առել Բարաքիայի որդի Մեսոլոմի դստերը։