Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 6:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Այն օրերին Հուդայի ազնվականները նաև շատ նամակներ էին գրում, որ ուղարկվում էին Տուբիային. Տուբիայից էլ նրանց էին գալիս։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Այն օրերին Հուդայի ազնվականների կողմից շատ նամակներ էին ուղարկվում Տոբիային, Տոբիան էլ նրանց էր ուղարկում։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 6:17
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ մեծ քահանա Եղիասիբի որդի Հովիադայի որդիներից մեկը որոնացի Սանաբաղատի փեսան էր. ես նրան դուրս արեցի իմ մոտից։


Իսկ սրանից առաջ մեր Աստծու տան սենյակի վերակացու Եղիասիբ քահանան՝ Տուբիայի ազգականը,


Եվ նրանց մոտ նորոգեցին թեկուացիները, բայց նրանց երևելիները վիզ չթեքեցին իրենց Տիրոջ ծառայությանը։


Իմ սիրտը նեղվեց, և հանդիմանեցի իշխաններին ու զորականներին և ասացի նրանց. «Դուք ամենքդ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից», և նրանց դեմ մեծ ժողով գումարեցի։


Եվ երբ որ մեր բոլոր թշնամիները լսեցին, մեր շուրջը գտնվող բոլոր ազգերը վախեցան և շատ իջան իրենց աչքում և իմացան, որ մեր Աստծուց եղավ այս բանը։


Որովհետև Հուդայում շատերը նրա հետ երդումով կապված էին, որովհետև նա Արահի որդի Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Հոհանան առել էր Բարաքիայի որդի Մեսուղամի աղջկան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ