ՆԵԵՄԻԱ 5:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այժմ մեր մարմինները նույնն են, ինչ որ մեր եղբայրներինը, և մեր որդիները՝ ինչպես նրանց որդիները. ստիպված ենք մեր որդիներին տալ ծառայության, իսկ մեր դուստրերը բռնության են մատնված և մեր ձեռքում նրանց փրկելու ոչ մի հնարավորություն չկա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ մեր մարմինը մեր եղբայրների մարմնի պես է, մեր որդիները՝ նրանց որդիների պես, և ահա մենք մեր որդիներին և դուստրերին հպատակության ենք տալիս. մեր դուստրերից ոմանք արդեն հպատակության մեջ են, իսկ մեր ձեռքին կարողություն չկա, որովհետև մեր արտերն ու այգիները ուրիշների ձեռքին են»։ |
Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին և մեր ձեռքերը նրա արյամբ չշաղախենք, որովհետև մեր եղբայրն է՝ մեր մարմինը»։ Եղբայրները լսեցին նրան։
Մարգարեների որդիների կանանցից մեկն աղաղակում էր Եղիսեեին և ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռավ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկյուղած ծառան էր, և ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին որպես ստրուկ տանի իր մոտ»։
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։
Քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նրա կնոջը, որդիներին և այն ամենը, ինչ ուներ, և հատուցել։