ՆԵԵՄԻԱ 5:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ իշխաններն ու այլ մեծամեծներ ասացին. «Կվերադարձնենք և դրանցից ոչինչ չենք պահանջի և կանենք այնպես, ինչպես հրամայում ես»։ Ապա կանչեցի քահանաներին և նրանց այս խնդրի համար երդվեցնելով՝ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանք ասացին. «Վերադարձնում ենք, նրանցից ոչինչ չենք ուզի. այնպես կանենք, ինչպես որ դու ես ասում»։ Եվ ես կանչեցի քահանաներին և նրանց երդվել տվեցի, որ այսպես անեն։ |
Եզրասը, վեր կենալով, երդվեցրեց քահանաների և ղևտացիների ցեղերի առաջնորդներին և ողջ Իսրայելին, որ կվարվեն այս երդումի համաձայն։
Իսկ մնացած քահանաները, ղևտացիները, դռնապանները, սաղմոսերգուները, նաթանացիները և ողջ ժողովուրդը, որ լսում ենք մեր Աստծու օրենքը, տղամարդիկ և կանայք՝ մեր որդիներով ու դուստրերով հանդերձ, այսօր վկայություն ենք դնում քո առաջ
և երդվելով հաստատում քո առջև, որ նզովքների և անեծքների կարժանանա նա, ով երբևէ օրինազանց կլինի և չի պահի այն Օրենքը, որ տրվեց քո ծառա Մովսեսի ձեռքով։ Մեր ողջ կամքով կպահենք և կկատարենք Աստծու բոլոր պատվիրանները, վճիռներն ու հրամանները։
Մեր դուստրերին չենք տա օտար ժողովուրդների որդիներին և հեթանոսների դուստրերին չենք առնի մեր որդիների համար։
Ես նրանց նախատեցի, նզովեցի ու նրանցից շատերին ծեծեցի։ Աստծու անունով նրանց երդվեցրի, որ իրենց դուստրերին կնության չտան նրանց որդիներին և նրանց դուստրերին էլ չբերեն իրենց որդիների համար։ Նրանց ասացի.
և այսօր վերադարձնենք դրանց անդաստանները, այգիները, ձիթենիներն ու տները և թող մեր արծաթով ցորեն, գինի ու ձեթ գնվի և տրվի դրանց»։
Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դիմեց նրան և ասաց. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծու անունով, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։
Իսկ Զակքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տե՛ր, ահա իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։