ՆԵԵՄԻԱ 5:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովրդի և նրանց կանանց կողմից իրենց եղբայրների դեմ մեծ աղաղակ բարձրացավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ժողովրդի ու նրանց կանանց աղաղակը մեծ էր իրենց հրեա եղբայրների դեմ։ |
Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը
Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի այրը՝ նրա սիրած դալար որթատունկը։ Սպասեցի, որ նա իրավունքը կատարի, բայց նա անիրավություն արեց և ոչ արդարություն, այլ աղաղակ»։
Տերն իր խոսքն ուղղեց Երեմիային այն բանից հետո, երբ Սեդեկիա արքան ազատության կոչ արեց, ուխտ կնքեց Երուսաղեմում եղած ամբողջ ժողովրդի հետ,
Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Բավական է ձեզ, ո՛վ իշխաններ Իսրայելի։ Արդ, հեռո՛ւ վանեցեք անիրավությունն ու զրկանքը, օրենքով ու արդարությա՛մբ վարվեք, հեռո՛ւ տարեք բռնությունն իմ ժողովրդից»,- ասում է Տերը՝ Աստված։
Եվ ինչ որ ես ատում էի, այն էիք անում. ծածկեցիք իմ սեղանն արցունքներով, նեղությունների լացով ու հեծությամբ։ Արժե՞ արդյոք դարձյալ նայել ձեր զոհերին և կամ ընդունել ձեր ձեռքից։
Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։
Հաջորդ օրը հանդիպեց իրար հետ կռվող երկու իսրայելացիների։ Փորձեց նրանց հաշտեցնել և ասաց. “Ո՛վ մարդիկ, եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց նեղացնում”։
Ահավասիկ, ձեր դաշտերում աշխատած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին։