Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործությունները, նրա ջրամբարների, ջրմուղի և քաղաք հասնող ջրատարի շինարարությունը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
ՆԵԵՄԻԱ 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանից հետո մինչև Դավթի գերեզմանի պարտեզը, մինչև արհեստական ջրաբուխը և մինչև Բեթագաբարին նորոգեց Ազբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի շրջակայքի իշխանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանից հետո նորոգեց Աղբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի կես բաժնի իշխանը, մինչև Դավթի գերեզմանների դիմացը և մինչև շինված ջրմուղը և մինչև Հսկաների տունը։ |
Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործությունները, նրա ջրամբարների, ջրմուղի և քաղաք հասնող ջրատարի շինարարությունը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
Նրան թաղեցին այն գերեզմանում, որ իր համար փորել էր տվել Դավթի քաղաքում։ Նրան գահավորակի վրա դրեցին, առատ խնկերով ու զանազան յուղերով օծեցին ու շատ մեծ հուղարկավորությամբ թաղեցին։
Անցա Աղբյուրի դարպասով ու Թագավորի ջրավազանի մոտով, բայց տեղ չկար, որ իմ գրաստը, որին հեծել էի, անցներ։
Նրա կողքին նորոգում էին Ալոհեմի որդի Սալումը՝ Երուսաղեմի շրջակայքի կեսի իշխանը, և իր դուստրերը։
Իսկ Մոխրի դարպասի վերակառուցումը ստանձնեց Հռեքաբի որդի Մելքիան՝ Բեթաքարմի շրջակայքի իշխանը, ինքը և իր որդիները, և վերականգնեցին այն, կանգնեցրին նրա դռները, փականներն ու նիգերը։
Նրա կողքին նորոգում էին ղևտացիները, Բանեի որդի Հռայումը, նրա կողքին՝ Ասաբիան՝ Կեիլայի շրջակայքի կեսի իշխանը,
Իսկ դուք երկու պարիսպների մեջտեղը՝ հին ջրմուղից ավելի ներս, ջուր պիտի հանեք ձեզ համար՝ առանց ձեր հայացքն ուղղելու նրան, որ սկզբից շինել էր այն՝ առանց նրա հիմնադրողին հեռվից հեռու ճանաչելու։
ի հայտ պիտի բերեն Դավթի բարձր ապարանքի գաղտնի անցքերը։ Եվ պիտի տեսնեն, որ դրանք շատ են։ Հին ջրմուղը պիտի շուռ տան դեպի քաղաք,
Տերն ասաց Եսայուն. «Դու քո որդի Յասուբի հետ Կտավ սպիտակեցնողի ագարակի վերին ճանապարհի վրա՝ ջրավազանի դիմաց, ընդառա՛ջ ել Աքազին
Ո՛վ եղբայրներ, Դավիթ նախահոր մասին պետք է վստահությամբ ասել ձեզ, որ և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը կա մեր մեջ մինչև այսօր.