Թող ձեր ձեռքերը զորանան, ու դուք քաջասիրտ լինեք։ Մեռավ ձեր տերը՝ Սավուղը, և Հուդայի տունն ինձ իր վրա թագավոր է օծել»։
ՆԵԵՄԻԱ 2:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանց պատմեցի, թե ինչպես Տիրոջ ձեռքը բարությամբ ինձ հետ էր եղել, նաև թագավորի այն խոսքերը, որ ինձ ասել էր, և նրանց ասացի. «Արդ, եկե՛ք գործի անցնենք և շինենք»։ Այպիսով նրանց ձեռքերը զորացան բարի գործի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես նրանց պատմեցի, որ իմ Աստծու ձեռքն ինձ վրա բարեհաջող է, և մանավանդ թագավորի խոսքերը, որ ինձ ասել էր. և նրանք ասացին. «Վեր կենանք և շինենք»։ Եվ իրենց ձեռքերը զորացրին այս բարի գործի համար։ |
Թող ձեր ձեռքերը զորանան, ու դուք քաջասիրտ լինեք։ Մեռավ ձեր տերը՝ Սավուղը, և Հուդայի տունն ինձ իր վրա թագավոր է օծել»։
Սրանք են Դավթի զորքի այն հրամանատարները, որոնք ամբողջ Իսրայելի հետ զորակցում էին նրան նրա թագավորության մեջ, որպեսզի Տիրոջ ասածի համաձայն նրան թագավորեցնեն Իսրայելի վրա։
Քաջասի՛րտ եղիր և թող զորանանք հանուն մեր ժողովրդի և մեր Աստծու քաղաքների։ Տերը թող անի այն, ինչ նրա աչքին բարի է թվում»։
Եզեկիան զորացավ և վերաշինեց բոլոր կործանված պարիսպներն ու աշտարակները, ինչպես նաև կառուցեց արտաքին մի ուրիշ պարիսպ։ Նա ամրացրեց Դավթի քաղաքի պատնեշները և շատ զենք պատրաստեց։
Յոթ օր էլ կատարեցին Բաղարջակերաց տոնը և ուրախացան Երուսաղեմում, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, ուրախացրեց նրանց և Ասորեստանի թագավորի սիրտը դարձրեց դեպի նրանք, որպեսզի օգնի և զորացնի իրենց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տաճարի կառուցման գործում։
Մի թուղթ էլ՝ ուղղված Ասափին, որ արքունի անտառի պահապանն է, որ ինձ փայտ տա քաղաքի դարպասների և պարիսպի շինության և այն տան համար, ուր ես պիտի մտնեմ»։ Թագավորը տվեց, որովհետև իմ Աստծու ձեռքը բարությամբ էր վարվում ինձ հետ։