Եղամի որդի Եղեայի որդի Հեքոնիան պատասխան տվեց և ասաց Եզրասին. «Մենք մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ և այս երկրի այլազգիներից կին առանք, և այսօր այս անօրենություններն Իսրայելի մեջ են։
ՆԵԵՄԻԱ 13:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, չլսե՛մ, թե ձեզանից մեկն այսպիսի մեծ չարիք գործի՝ Աստծու առջև մեղանչի և այլազգի կին առնի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ձեր վերաբերյալ սա լսելո՞ւ բան է, որ այս մեծ չարությունն անեք և Աստծու դեմ ապստամբեք՝ օտարազգի կանայք առնելով»։ |
Եղամի որդի Եղեայի որդի Հեքոնիան պատասխան տվեց և ասաց Եզրասին. «Մենք մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ և այս երկրի այլազգիներից կին առանք, և այսօր այս անօրենություններն Իսրայելի մեջ են։
Իսկ մենք, անտեսելով քո օրենքները, դարձյալ խոտորվեցինք և խառնակվեցինք երկրի հեթանոսների աղտեղությունների հետ, սակայն դու չբարկացար և չոչնչացրիր մեզ այն աստիճան, որ ոչ մի զավակ կամ արմատ չմնար։
Մեր դուստրերին չենք տա օտար ժողովուրդների որդիներին և հեթանոսների դուստրերին չենք առնի մեր որդիների համար։
Այդ օրերին էր դարձյալ, որ ես տեսա հրեաների, որոնք ազովտացի, ամովնացի և մովաբացի կանայք էին առել։
Ո՞վ կլսի ձեր խոսքերը, չէ՞ որ նրանք ձեզնից թույլ չեն։ Պահապանների բաժինը հավասար պետք է լինի պատերազմի գնացողների բաժնին։