Անցա Աղբյուրի դարպասով ու Թագավորի ջրավազանի մոտով, բայց տեղ չկար, որ իմ գրաստը, որին հեծել էի, անցներ։
ՆԵԵՄԻԱ 12:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մյուս խմբին ընդառաջ՝ Դավթի քաղաքի աստիճաններով, պարսպի զառիվերով նրանք բարձրացան Դավթի ապարանքից վեր, մինչև Եփրեմի Ջրի դարպասը՝ արևելյան կողմում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աղբյուրի դռնով և նրանց դիմացը վեր ելան Դավթի քաղաքի աստիճանների վրա պարսպի աստիճանով վեր՝ դեպի Դավթի տունը մինչև Ջրի դուռը, դեպի արևելք։ |
Անցա Աղբյուրի դարպասով ու Թագավորի ջրավազանի մոտով, բայց տեղ չկար, որ իմ գրաստը, որին հեծել էի, անցներ։
Տաճարի սպասավորները, որ բնակվում էին Ոփալում, նորոգեցին մինչև Ջրերի դարպասի պարտեզը՝ արևելյան կողմում, և արտաքին կողմի աշտարակը։
Այն ժամանակ ողջ ժողովուրդը մի մարդու նման հավաքվեց Ջրերի դարպասի առջևի հրապարակում, և Տիրոջ օրենքի դպիր Եզրասին ասացին, որ բերի Մովսեսի օրենքի գիրքը, որ Տերը տվել էր Իսրայելին։
Ժողովուրդը ելավ ու բերեց, և յուրաքանչյուրն իր տանիքին, իր բակում, Աստծու տան բակում և քաղաքի հրապարակներում, մինչև Եփրեմի դարպասը տաղավարներ պատրաստեցին։
Առավոտից, երբ ծագում էր արեգակը, մինչև կեսօր այն կարդաց տղամարդկանց և կանանց առջև. բոլորը հասկանում էին, և ողջ ժողովուրդն ունկնդիր էր՝ լսելու օրենքի ողջ գրվածքը։