Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 3:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Տաճարի սպասավորները, որ բնակվում էին Ոփալում, նորոգեցին մինչև Ջրերի դարպասի պարտեզը՝ արևելյան կողմում, և արտաքին կողմի աշտարակը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Եվ նաթանայիմները, որոնք բնակվում էին Ոփաղում, նորոգեցին մինչև Ջրի դռան դիմացը դեպի արևելք և դուրս եկած աշտարակը։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 3:26
13 Խաչաձեւ Հղումներ  

Քաղաքներում՝ իրենց կալվածքներում, առաջինը բնակվեցին իսրայելացիների մի մասը, քահանաները, ղևտացիները և տաճարի սպասավորները։


Նա շինեց Տիրոջ տան Վերին դուռը և Օփեղի պարսպի վրա շատ բաներ կառուցեց։


Դրանից հետո նա պարիսպ շինեց Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմուտքում, հեղեղատում, որ ձգվում էր մինչև դարպասի մուտքը և շրջապատում Օփելը. նա շատ բարձրացրեց այն։ Նաև զորքի հրամանատարներ նշանակեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։


Մալուսը և Հռեումը։


Մյուս խմբին ընդառաջ՝ Դավթի քաղաքի աստիճաններով, պարսպի զառիվերով նրանք բարձրացան Դավթի ապարանքից վեր, մինչև Եփրեմի Ջրի դարպասը՝ արևելյան կողմում,


Նրանց կողքին մեկ այլ հատված՝ արտաքին մեծ աշտարակի դիմացից մինչև Սոփելի պարիսպը, ստանձնեցին թեկուացիները։


Այն ժամանակ ողջ ժողովուրդը մի մարդու նման հավաքվեց Ջրերի դարպասի առջևի հրապարակում, և Տիրոջ օրենքի դպիր Եզրասին ասացին, որ բերի Մովսեսի օրենքի գիրքը, որ Տերը տվել էր Իսրայելին։


Ժողովուրդը ելավ ու բերեց, և յուրաքանչյուրն իր տանիքին, իր բակում, Աստծու տան բակում և քաղաքի հրապարակներում, մինչև Եփրեմի դարպասը տաղավարներ պատրաստեցին։


Առավոտից, երբ ծագում էր արեգակը, մինչև կեսօր այն կարդաց տղամարդկանց և կանանց առջև. բոլորը հասկանում էին, և ողջ ժողովուրդն ունկնդիր էր՝ լսելու օրենքի ողջ գրվածքը։


Պիտի լքեն այդ քաղաքի հարստությունը և ցանկալի տները, քո ավանները հավիտենապես քարանձավների պիտի վերածվեն, վայրի էշերը պիտի զվարճանան այնտեղ, և հոտերը պիտի արածեն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ