Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 12:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 և նրա եղբայրներ Սամեիան ու Եզրիելը՝ երգելով Աստծու մարդ Դավթի նվագած օրհներգերն ու սաղմոսները։ Իսկ Եզրաս դպիրը Աղբյուրի դարպասի վրայով գնում էր նրանց առջևից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Եվ նրա եղբայրները՝ Սեմայիան, Ազարիելը, Միլալան, Գիլալան, Մաան, Նաթանայելը, Հուդան և Անանին՝ Աստծու մարդ Դավթի նվագարաններով, և նրանց առջևում՝ Եզրաս դպիրը։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 12:36
8 Խաչաձեւ Հղումներ  

չորս հազարը՝ դռնապաններ և չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստված նվագարաններ ունեցող օրհներգուներ։


Դավթի կարգադրության համաձայն՝ նա հաստատեց քահանաների դասերը՝ ըստ իրենց սպասավորության. ղևտացիները նշանակվեցին իրենց պարտականությունների վրա, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի։ Ըստ իրենց դասերի՝ դռնապաններ կարգվեցին յուրաքանչյուր դռան վրա, քանզի այդպես էր Աստծու մարդու՝ Դավթի ցուցումը։


Այս դեպքերից հետո պարսից Արտաշես արքայի թագավորության օրոք մեջտեղ ելավ Եզրասը՝ Սարուի որդին, որը Ազարիայի որդին էր, նա՝ որդին Քեղկիայի,


Սրանք են այն տոհմերի իշխանները, որ ինձ հետ վերադարձան Բաբելոնի թագավոր Արտաշեսի թագավորության օրոք.


Ղևտացիների առաջնորդներն էին Ասաբիան, Սարաբիա, Հեսուն, Կադմիելի որդիները և նրա եղբայրները, որ կանգնում էին նրանց դիմաց՝ դաս առ դաս փոխնիփոխ օրհներգելու և սաղմոս ասելու, ինչպես հրամայել էր Աստծու մարդ Դավիթը։


Քահանաների որդիներից փողերով գնում էին Ասափի որդի Զաքուրի որդի Միքայի որդի Մաթանիայի որդի Սամայի որդի Հովնանի որդի Զաքարիասը


դուք, որ դոփահարում էիք սրինգների առաջ, որոնք որպես հաստատուն հաճույքներ համարեցիք և ոչ անցավոր,


Իսաքարի ցեղից՝ Սովգարի որդի Նաթանայելը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ