Մարկոս 9:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք այս խոսքը պահում էին իրենց մտքում և հարցնում էին միմյանց, թե ի՛նչ է մեռելներից հարություն առնելը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք այդ խոսքն իրենց մեջ պահեցին ու իրար հարցնում էին, թե ինչ է նշանակում՝ մեռելներից հարություն կառնի։ |
Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց վիճել նրա հետ և ասել. «Քա՛վ լիցի քեզ, Տե՛ր, այդպիսի բան քեզ չի պատահի»։
Ապա հարցրին Հիսուսին և ասացին. «Ի՞նչ է նշանակում այն, որ դպիրներն ասում են, թե նախ Եղիան պետք է գա»։
Եվ մինչ լեռից իջնում էին, Հիսուսը պատվիրեց նրանց, որ իրենց տեսածի մասին ոչ ոքի չպատմեն, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի։
Եվ նրա աշակերտներն սկզբում այս չհասկացան, բայց երբ Հիսուսը փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, որ այդ նրա մասին էր գրված, և իրենք այդ էին արել նրան։
Էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճում էին նրա հետ, ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ, թե՝ «Երևում է՝ ինչ-որ օտար աստվածությունների քարոզիչ է», քանզի Հիսուսին ու հարությունն էր ավետարանում։