Հետո Հիսուսը երևաց տասնմեկին, երբ նրանք սեղան էին նստել։ Նա հանդիմանեց նրանց իրենց անհավատության ու խստասրտության համար, որովհետև չէին հավատացել նրանց, որոնց ինքը երևացել էր մեռելներից հարություն առած։
Իսկ Հիսուսը շրջվեց, տեսավ աշակերտներին, հանդիմանեց Պետրոսին և ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև դու չես խորհում այն, ինչ Աստված է անում, այլ այն, ինչ մարդիկ են անում»։
Հիսուսը հասկացավ, որ ուզում են իրեն հարց տալ, ու նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմյանց հարցնում, որ ասացի, թե՝ մի փոքր ժամանակ էլ, և ինձ չեք տեսնի. և դարձյալ՝ մի քիչ ևս, ու կտեսնեք ինձ։
Եվ այդ խոսքի վրա նրա աշակերտները եկան ու զարմանում էին, որ նա խոսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թե՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խոսում դրա հետ։