Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 8:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի.

Տես գլուխը



Մարկոս 8:36
17 Խաչաձեւ Հղումներ  

Պատասխան տվեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մարդն ինչ որ ունի, կտա իր կաշվի դիմաց։


«Չէ՞ որ Տերն է, որ ուսուցանում է իմաստություն և գիտություն։


Դու, որ ատեցիր իմ խրատը, մերժեցիր Եվ հետ նետեցիր բերանիս բոլոր խոսքերը։


Քանի որ ասում էիք՝ “Իզուր է այն ամենը, որ ծառայում է Աստծուն. ի՞նչն է ավելի, որ պահեցինք նրա պատվիրանները և պաղատանքներով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։


Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։


որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն. իսկ ով կորցնի իր կյանքը Ավետարանի համար, պիտի փրկի այն։


որովհետև մարդ ի՞նչ հատուցում կարող է տալ իր կյանքի փոխարեն։


Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի ու կործանվի.


Այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք. որովհետև դրանց հետևանքը մահն է։