Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։
Մարկոս 7:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ զուր են ինձ պաշտում. ուսուցանում են վարդապետություններ, որ մարդկանց պատվիրածներն են” (Ես. 29.13)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զուր են պաշտում ինձ, քանի որ ուսուցանում են պատվիրաններ, որոնք մարդիկ են հորինել" (Ես. 29.13)։ |
Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։
Քանի որ ասում էիք՝ “Իզուր է այն ամենը, որ ծառայում է Աստծուն. ի՞նչն է ավելի, որ պահեցինք նրա պատվիրանները և պաղատանքներով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։
Երբ աղոթք անեք, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատ խոսքերի շնորհիվ լսելի կլինեն։
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։
Իսկ հիմար վեճերը, տոհմաբանությունները, հակաճառությունները և օրենքի շուրջ ծագած կռիվները հեռո՛ւ վանիր, որովհետև դրանք անօգուտ ու սնոտի են։
Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ մոլորեցնում է իր սիրտը, այդպիսինի համար զուր է բարեպաշտությունը։
Վկայում եմ ես՝ Հովհաննեսս, ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը. եթե մեկը բան ավելացնի սրա վրա, Աստված նրա գլխին պիտի բերի այս գրքում գրված պատուհասները։
Մի՛ գնացեք սուտ աստվածների հետևից, որոնք ձեզ ոչ մի օգուտ չեն տա և չեն փրկի, քանի որ նրանք աստվածներ չեն։