Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Տիտոսին 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Իսկ հիմար վեճերը, տոհմաբանությունները, հակաճառությունները և օրենքի շուրջ ծագած կռիվները հեռո՛ւ վանիր, որովհետև դրանք անօգուտ ու սնոտի են։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Իսկ հիմար վիճաբանություններից, ազգաբանությունից, հակառակություններից ու օրենքի մասին վեճերից հեռո՛ւ մնա, որովհետև անօգուտ և ունայն են։

Տես գլուխը Պատճենել




Տիտոսին 3:9
10 Խաչաձեւ Հղումներ  

եթե հանդիմանի արտահայտություններով, որոնք արժանի չեն, և խոսքերով, որոնցից օգուտ չկա։


Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։


Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված մսին, ապա տեղյակ ենք, որ ամենքն էլ այդ մասին գիտեն. գիտությունը հպարտացնում է, բայց սերն ամրացնում է։


Իսկ պիղծ խոսքերից ու պառավական առասպելներից հեռո՛ւ մնա և ինքդ քեզ մարզի՛ր աստվածապաշտությամբ,


Այս ամենը հիշեցրո՛ւ նրանց՝ պարտավորեցնելով Աստծու առաջ, որ բանակռիվ չանեն, մի բան, որ որևէ օգտակարություն չունի, այլ կործանման է տանում լսողներին։


Հեռո՛ւ մնա պիղծ ու դատարկ զրույցներից, որովհետև դրանց հեղինակներն ավելի են առաջանում ամբարշտությունների մեջ,


Խուսափի՛ր հիմար և անիմաստ վեճերից, իմացի՛ր, որ դրանցից կռիվներ են ծագում։


և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին և ճշմարտությունից շեղված մարդկանց պատվերներին։


Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ