Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելի որդիները շարունակում էին տառապել գործերից և աղաղակ էին վեր առաքում։ Նրանց աղաղակը հասավ Աստծուն։
Մարկոս 7:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա երկինք նայեց, հառաչեց և ասաց՝ «Եփփաթա», որ նշանակում է «բացվի՛ր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը դեպի երկինք նայեց, հառաչեց ու նրան ասաց. «Եփփա՛թա», որ նշանակում է «Բացվի՛ր»։ |
Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելի որդիները շարունակում էին տառապել գործերից և աղաղակ էին վեր առաքում։ Նրանց աղաղակը հասավ Աստծուն։
Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։
Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 21(22).2)։
Հիսուսը, բռնելով մանկան ձեռքից, ասաց նրան. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է «Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։
Ապա Հիսուսը, վերցնելով հինգ նկանակը և երկու ձկները, աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, մանրացրեց նկանակները և տվեց աշակերտներին, որպեսզի բաշխեն նրանց, իսկ երկու ձկները բաժանեց ամենքին։
Հիսուսը հոգու խորքից հառաչեց և ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրվելու»։
և մոտենալով դիպավ դագաղին։ Դագաղը տանողները կանգ առան։ Եվ նա ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։
Հիսուսը, դարձյալ խռովվելով ինքն իր մեջ, եկավ գերեզմանի մոտ. մի քարայր էր՝ վրան մի քար դրված։
Երբ քարը վերցրին, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհությո՜ւն քեզ, որ ինձ լսեցիր.
Հիսուսն այս բաները խոսելուց հետո աչքերը երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։
Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛ս, Տեր Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց և շտկի՛ր անկողինդ»։ Նա իսկույն վեր կացավ։
Պետրոսը, բոլորին դուրս հանելով, ծնրադրեց, աղոթք արեց և աճյունին դառնալով՝ ասաց. «Տաբիթա՛, հանուն Տեր Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց»։ Եվ նա բացեց աչքերն ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։
Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։