Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Մարկոս 7:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օրինակ՝ Մովսեսն ասում է. “Պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12, Բ Օր. 5.16). նաև՝ “Ով չարախոսի իր հոր կամ մոր մասին, թող մահվան դատապարտվի” (Ելք 21.16, Ղևտ. 20.9)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Մովսեսն ասել է՝ "Պատվի՛ր հորդ ու մորդ" (Ելք 20.12, Բ Օր. 5.16) և "Ով իր հորը և մորը չարախոսի, թող մահով պատժվի" (Ելք 21.17, Ղևտ. 20.9)։ |
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Եթե մեկը գողանա Իսրայելի որդիներից մեկին և վաճառի, և կամ իր մոտ գտնեն նրան, ապա մահապատժի թող ենթարկվի։
Աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն։
Եթե որևէ մեկը վատաբանի իր հորը կամ իր մորը, նա մահապատժի թող ենթարկվի։ Եթե նա վատաբանում է իր հորը կամ իր մորը, հանցավոր է։
որովհետև Աստված ասաց. “Պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12, Բ Օր. 5.16). և՝ “Ով չարախոսի իր հոր կամ մոր մասին, թող մահվան դատապարտվի” (Ելք 21.16, Ղևտ. 20.9)»։
Պատվիրանները գիտես. “Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12-14, 13, 15-16, 12, Բ Օր. 5.17-20, 16)»։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի բարիքի արժանանաս, և երկար ապրես այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։