Մարկոս 5:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ժողովրդի բազմությունը նեղում է քեզ, իսկ դու ասում ես, թե՝ ո՞վ դիպավ իմ հագուստին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա աշակերտներն ասացին նրան. «Տեսնում ես, որ բազմությունը քեզ նեղում է, և հարցնում ես՝ "Իմ հագուստին ո՞վ դիպավ"»։ |
Այդ նույն պահին Հիսուսն զգաց, որ զորություն դուրս ելավ իրենից. շրջվեց դեպի բազմությունը և ասաց. «Ո՞վ դիպավ իմ հագուստին»։
Եվ Հիսուսն ասաց. «Ո՞վ էր, որ դիպավ ինձ»։ Եվ քանի որ բոլորն ուրանում էին, Պետրոսը և նրա հետ եղողներն ասացին. «Վարդապե՛տ, ժողովո՛ւրդն է սեղմում ու նեղում քեզ»։
Օրն սկսեց տարաժամել։ Տասներկուսը մոտեցան և ասացին նրան. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և ագարակները, հանգստանան և կերակուր գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք»։