Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 5:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Հիսուսը գնաց նրա հետ։ Նրա հետ գնում էր նաև մի մեծ բազմություն և նեղում էր նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Եվ Հիսուսը գնաց նրա հետ։ Նրան մեծ բազմություն էր հետևում, որը և նեղում էր նրան։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 5:24
12 Խաչաձեւ Հղումներ  

Աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ժողովրդի բազմությունը նեղում է քեզ, իսկ դու ասում ես, թե՝ ո՞վ դիպավ իմ հագուստին»։


Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես.


Նրանք տուն վերադարձան, և ժողովուրդը դարձյալ նրանց հետ եկավ, այնպես որ նրանք նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեցան։


Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։


ուզում էր տեսնել, թե ո՛վ է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։


Մինչ Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛ւյշ պահեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է,


Եվ Հիսուսն ասաց. «Ո՞վ էր, որ դիպավ ինձ»։ Եվ քանի որ բոլորն ուրանում էին, Պետրոսը և նրա հետ եղողներն ասացին. «Վարդապե՛տ, ժողովո՛ւրդն է սեղմում ու նեղում քեզ»։


որովհետև նա մոտ տասներկու տարեկան միամորիկ մի դուստր ուներ, որ մահամերձ էր։ Եվ երբ Հիսուսը գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր։


սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, որ Հիսուսը գա և իր ձեռքը դնի նրա վրա, որպեսզի առողջանա և ապրի։


Մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ։


Եվ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնվեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, և նրան երկնքից այլ նշան չի տրվի, բացի Հովնանի նշանից.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ