Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 5:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Այդ նույն պահին Հիսուսն զգաց, որ զորություն դուրս ելավ իրենից. շրջվեց դեպի բազմությունը և ասաց. «Ո՞վ դիպավ իմ հագուստին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Հիսուսն էլ միևնույն ժամանակ իր ներսում զգաց, որ իրենից զորություն դուրս եկավ։ Նա դեպի բազմությունը դարձավ ու ասաց. «Իմ հագուստին ո՞վ դիպավ»։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 5:30
5 Խաչաձեւ Հղումներ  

Աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ժողովրդի բազմությունը նեղում է քեզ, իսկ դու ասում ես, թե՝ ո՞վ դիպավ իմ հագուստին»։


Եվ մի օր ինքն ուսուցանում էր, իսկ Գալիլեայի և Հրեաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղեմից հավաքված փարիսեցիները և Օրենքի ուսուցիչները նստած էին։ Մարդկանց բժշկելիս Տիրոջ զորությունը Հիսուսի հետ էր։


Եվ ամբողջ ժողովուրդն ուզում էր դիպչել նրան, որովհետև նրանից մեծ զորություն էր դուրս գալիս և բժշկում բոլորին։


Հիսուսն ասաց. «Մեկն ինձ դիպավ, որովհետև զգացի, որ ինձնից զորություն դուրս եկավ»։


Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ