Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ուրիշ մասն ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսավ, որովհետև հողը խորունկ չէր.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մյուսները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար. հողի խոր չլինելու պատճառով արագ բուսնեցին։

Տես գլուխը



Մարկոս 4:5
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ուրիշ սիրտ եմ նրանց տալու, նոր հոգի եմ նրանց պարգևելու, նրանց մարմիններից քարեղեն սիրտը հանելու եմ և մարմնեղեն սիրտ եմ տալու,


Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մեջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտը և մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ.


Սերմանե՛ք ձեզ համար արդարությամբ և քաղե՛ք կենաց պտուղ. լուսավո՛ր դարձրեք ձեզ համար գիտության լույսը, փնտրե՛ք Տիրոջը, մինչև արդարության պտուղները գան ձեզ։


Քանի որ ահա Տերը հրաման կտա և կհարվածի մեծ ապարանքներին՝ կործանելով, և փոքր ապարանքներին՝ ջարդուփշուր անելով։


Ապառաժի վրա սերմանվածն այն է, որ երբ մեկը լսում է խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում է այն։


Պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան այն։


բայց երբ արևը ծագեց, տաքացավ և քանի որ արմատներ չուներ, չորացավ։


Որոնք ապառաժի վրա են, նրանք են, որ երբ լսում, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ՝ հեռանում։


Ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա. երբ ծլեց, չորացավ խոնավություն չլինելու պատճառով։