Մարկոս 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա առակներով շատ բան էր ուսուցանում նրանց և իր ուսուցման ընթացքում նրանց ասում էր. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց շատ բաներ էր ուսուցանում առակներով և ասում. |
Քո ծառաների դիակները նետեցին որպես կեր երկնի թռչուններին Եվ սրբերի մարմինները՝ երկրի գազաններին։
Հիսուսը, այնտեղից ելնելով, եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանանի մյուս կողմը։ Ժողովուրդը դարձյալ խռնվում էր նրա շուրջը, և նա, իր սովորության համաձայն, նորից ուսուցանում էր նրանց։
Հիսուսն սկսեց նրանց հետ առակներով խոսել և ասել. «Մի մարդ այգի տնկեց, նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց, աշտարակ շինեց, ապա այն վարձու տվեց մշակների և գնաց ուրիշ երկիր։
Հիսուսն իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛ւյշ եղեք դպիրներից, որոնք սիրում են աչքի զարնող զգեստներով շրջել, հրապարակներում հարգանքի ողջույններ որոնել,
Հիսուսն իր մոտ կանչեց նրանց և սկսեց առակներով խոսել նրանց հետ. «Ինչպե՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։
Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ տրված է իմանալ Աստծու արքայության խորհուրդները, բայց նրանց համար, ովքեր դրսից են, ամեն ինչ առակներով կլինի,