Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 12:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 Հիսուսն իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛ւյշ եղեք դպիրներից, որոնք սիրում են աչքի զարնող զգեստներով շրջել, հրապարակներում հարգանքի ողջույններ որոնել,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Հիսուսն իր ուսուցման մեջ նրանց ասում էր. «Զգուշացե՛ք դպիրներից, որոնց դուր է գալիս փառավոր հագուստներով ման գալ ու հրապարակներում հարգալից ողջույններ ընդունել,

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 12:38
9 Խաչաձեւ Հղումներ  

Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն եք սիրում, իսկ հրապարակներում՝ առաջին ողջույններն ստանալ։


«Երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում ու հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի տեսանելի դառնան մարդկանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։


Նա առակներով շատ բան էր ուսուցանում նրանց և իր ուսուցման ընթացքում նրանց ասում էր.


Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն և ձեզ իրենց ատյաններում կտանջեն։


Եկեղեցուն գրել եմ. բայց Դիոտրեփեսը, որ իրեն մյուսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ։


ժողովարաններում առաջին աթոռները գրավել և ընթրիքների ժամանակ՝ պատվավոր տեղերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ