Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ տրված է իմանալ Աստծու արքայության խորհուրդները, բայց նրանց համար, ովքեր դրսից են, ամեն ինչ առակներով կլինի,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ նա ասաց նրանց. «Ձեզ տրված է, որ Աստծու արքայության խորհուրդն իմանաք, սակայն նրանց, որ դրսում են, ամեն բան առակներով է ներկայացվում,

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 4:11
20 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։


Եվ նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ Աստծու արքայության խորհուրդները, իսկ ուրիշներին այն տրվում է առակներով, որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չհասկանան (Ես. 6.9)։


Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։


որպեսզի պարկեշտությամբ վարվեք դրսի մարդկանց հետ և ոչ մի բանի կարոտ չլինեք։


Իմաստությա՛մբ վարվեք ոչ քրիստոնյաների հետ՝ օգտագործելով առիթը։


Այլ պետք է, որ բարի վկայություն ունենա նաև ոչ քրիստոնյաներից, որպեսզի նախատինքի առարկա չդառնա և սատանայի որոգայթների մեջ չընկնի։


Մեզ ճանաչել տվեց իր կամքի խորհուրդը՝ ըստ իր բարեհաճության, որը նախապես պատրաստել էր նրանով,


Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարից թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։


Հիսուսը դիմեց նրան և ասաց. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարդիկ հայտնեցին քեզ այդ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։


Բայց երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են։


Իսկ արդ, ո՞վ է, որ քեզ տարբերում է ուրիշներից։ Ի՞նչ ունես, որ Աստծուց չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում այնպես, իբր չես ստացել։


Հիսուսն իր մոտ կանչեց նրանց և սկսեց առակներով խոսել նրանց հետ. «Ինչպե՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։


Նա առակներով շատ բան էր ուսուցանում նրանց և իր ուսուցման ընթացքում նրանց ասում էր.


Երբ Հիսուսն առանձին մնաց, նրանք, ովքեր նրա շուրջն էին, աշակերտների հետ հարցրին նրան այս առակի մասին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ