Ազատեցի կույր ժողովրդին. և թեպետ աչքեր ունեն, սակայն կուրացած են նրանք, և խցանված են նրանց ականջները։
Մարկոս 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այնպես որ «Ինչքան էլ որ նայեն, չեն տեսնի, ինչքան էլ որ լսեն, չեն հասկանա... որով դարձի չեն գա, որ ներվի նրանց» (Ես. 6.9-10)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի ինչքան էլ նայեն, չտեսնեն, ինչքան էլ լսեն, չիմանան. չլինի թե դարձի գան, ու նրանց մեղքերը ներվեն (Ես. 6.9-10)»։ |
Ազատեցի կույր ժողովրդին. և թեպետ աչքեր ունեն, սակայն կուրացած են նրանք, և խցանված են նրանց ականջները։
Նրանք անկարող եղան մտածել և իմանալ, որովհետև նրանց աչքերը՝ տեսնելու համար և նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան։
թերևս Հուդայի տունն իմանա այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպեսզի յուրաքանչյուրը հետ դառնա իր չար ճանապարհից, և ես քավիչ լինեմ նրա անօրենություններին ու նրա մեղքերին»։
«Լսե՛ք այս բանը, հիմա՛ր և անմի՛տ ժողովուրդ, որ աչքեր ունեք, բայց չեք տեսնում, ականջներ ունեք, բայց չեք լսում։
«Մարդո՛ւ որդի, դու բնակվում ես նրանց անօրենությունների մեջ, ովքեր աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, քանի որ դառնացնող ժողովուրդ են։
Եվ նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ Աստծու արքայության խորհուրդները, իսկ ուրիշներին այն տրվում է առակներով, որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չհասկանան (Ես. 6.9)։
Քառասուն տարի նա ձեզ տարավ անապատով։ Ո՛չ ձեր զգեստները հնացան, ո՛չ ձեր ոտքերի կոշիկները մաշվեցին։
հակառակողներին հանդարտությամբ խրատելու։ Աստված նրանց թերևս ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը
եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն և դարձյալ նրան խաղք ու խայտառակ դարձնում։