Մարկոս 3:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը խստիվ սաստում էր նրանց, որ իր ինքնությունը չհայտնեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա խիստ սաստում էր նրանց, որ իր ով լինելը չհայտնեն։ |
Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային և մատուցի՛ր զոհը, ինչպես հրամայեց Մովսեսը նրանց, որ ապացուցվի քո մաքրվելը»։
Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա»։
Եվ նա բազմաթիվ հիվանդների բժշկեց տեսակ-տեսակ հիվանդություններից, բազում դևեր հանեց և դևերին թույլ չէր տալիս խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։
Եվ օրեր շարունակ այս բանն էր անում։ Ի վերջո Պողոսը զայրանալով դարձավ և չար ոգուն ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ՝ դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին չար ոգին ելավ։