Մարկոս 16:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարիամը գնաց և պատմեց նրանց, ովքեր Հիսուսի հետ էին, մինչ նրանք սգում ու լաց էին լինում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարիամը գնաց և պատմեց Հիսուսի հետ եղածներին, որ սգում էին ու լաց լինում։ |
Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 26.64բ), զորությամբ ու մեծ փառքով։
Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն։
Եվ հենց նույն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ սկսեց լաց լինել։
Եվ Հիսուսը նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում եք միմյանց հետ և տրտմած եք»։
Մարիամ Մագդաղենացին եկավ ու աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը, և նա իրեն այս է ասել։