Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 14:72 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

72 Եվ հենց նույն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ սկսեց լաց լինել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

72 Եվ աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Այդժամ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն. «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս»։ Եվ սկսեց լաց լինել։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 14:72
15 Խաչաձեւ Հղումներ  

Դավթի սիրտը ցավեց մարդկանց հաշվառումից հետո։ Դավիթն ասաց Տիրոջը. «Մեծ մեղք գործեցի արվածի համար։ Արդ, ո՜վ Տեր, ների՛ր քո ծառայի մեղքը, քանի որ մեծ հիմարություն արեցի»։


որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։


Հիշելու եք ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, և դուք զզվելու եք ձեր բոլոր անօրենություններից ու գարշելի արարքներից։


Բայց փրկվելու են նրանք, ովքեր ճողոպրելու են և լինելու են լեռների վրա՝ անձանձրույթ մնչացող աղավնիների պես։ Բոլորին էլ կոտորելու եմ, յուրաքանչյուրին՝ ըստ իր անիրավության։


Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։


Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ հենց դու այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։


Պետրոսն ուրացավ և ասաց. «Ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ գիտեմ՝ ինչ ես ասում դու»։ Երբ նա արտաքին գավիթը ելավ, աքաղաղը կանչեց։


Պետրոսն սկսեց նզովել, երդվել և ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խոսում եք»։


Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում»։ Եվ նույն պահին, մինչ նա այս էր ասում, աքաղաղը կանչեց։


Եվ դուրս ելնելով՝ Պետրոսը դառնորեն լաց եղավ։


Քանի որ տրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար չի կարելի զղջալ. իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ