“Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է քեզ բերել այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մեջ քեզ համար օթևան ես շինել”»։
Մարկոս 15:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսեփն էլ կտավ գնեց և նրան խաչից իջեցնելով՝ պատեց կտավով և դրեց մի ժայռափոր գերեզմանի մեջ։ Ապա մի քար գլորեց գերեզմանի մուտքին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովսեփը կտավ գնեց, Հիսուսին իջեցրեց, կտավով պատեց ու նրան մի ժայռափոր գերեզմանի մեջ դրեց։ Ապա նա գերեզմանի մուտքին մի քար գլորեց։ |
“Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է քեզ բերել այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մեջ քեզ համար օթևան ես շինել”»։
Պիտի պատժեմ չարերին նրա գերեզմանի փոխարեն և հարուստներին՝ նրա մահվան փոխարեն, որովհետև նա անօրենություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում։
Եվ ահա մի մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով ու մոտենալով, գերեզմանի մուտքից քարը մի կողմ գլորեց և նստեց նրա վրա։
Եվ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մեջ, որտեղ բնավ ոչ ոք չէր դրվել։
Հիսուսը, դարձյալ խռովվելով ինքն իր մեջ, եկավ գերեզմանի մոտ. մի քարայր էր՝ վրան մի քար դրված։
Երբ քարը վերցրին, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհությո՜ւն քեզ, որ ինձ լսեցիր.
Կիրակի օրը՝ առավոտյան արշալույսին, դեռ չլուսացած, Մարիամ Մագդաղենացին գերեզման եկավ ու տեսավ, որ քարը գերեզմանի դռնից վերցված է։